Մայրերի Օրվան Նվիրված Ինտերակտիվ Դաս «Նռանե» Ստուդիայում

Մայրերի օրվա առթիվ «Նռանե» երգի և պարի ստուդիայում կազմակերպվեց հատուկ ինտերակտիվ դաս մայրիկների և երեխաների մասնակցությամբ։

Միջոցառումն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում, որտեղ ծնողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին դասընթացին իրենց երեխաների հետ միասին։ Դասի ընթացքում երեխաները մայրիկներին սովորեցրեցին իրենց պարային համարներից որոշ հատվածներ՝ ստեղծելով անմոռանալի և հուզիչ պահեր։

Օրվա ավարտին մայրիկները ստացան նվերներ, նվեր քարտեր և հաճելի անակնկալներ՝ որպես շնորհակալություն նրանց սիրո, աջակցության և մշտական նվիրվածության համար։

Այս գեղեցիկ նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց ստուդիայի ընտանեկան ջերմ միջավայրն ու մշակույթի միջոցով սեր և կապ ստեղծելու կարևորությունը։

Մայրերի Տոնին Նվիրված Ելույթը Impression Banquet Hall-ում

Մայիսի 8-ին «Նռանե» երգի և պարի ստուդիան մասնակցեց Մայրերի տոնին նվիրված գեղեցիկ միջոցառմանը, որը տեղի ունեցավ Impression Banquet Hall-ում։

Միջոցառման ընթացքում ստուդիայի սաները ներկայացան հատուկ պատրաստված ելույթներով՝ իրենց արվեստով և բեմական ներկայությամբ տոնական և ջերմ մթնոլորտ պարգևելով հանդիսատեսին։ Հայկական երգն ու պարը ևս մեկ անգամ հիացրեցին ներկաներին և արժանացան բարձր գնահատանքի ու ջերմ ծափողջույնների։

Այս օրը դարձավ սիրո, շնորհակալության և մայրերին նվիրված գեղեցիկ զգացմունքների տոն, որտեղ «Նռանե» ստուդիան իր մասնակցությամբ ավելացրեց հայկական մշակույթի գեղեցկությունն ու ազգային շունչը միջոցառմանը։

«Նռանե» Երգի և Պարի Ստուդիայի Ելույթը Assurance Learning Center-ում

Ապրիլի 22-ին, Armenian Heritage Month-ի շրջանակներում, «Նռանե» երգի և պարի ստուդիան ստացավ հատուկ հրավեր ելույթ ունենալու Assurance Learning Center-ում՝ ներկայացնելով հայկական երգն ու պարը։

Միջոցառման ընթացքում ստուդիայի սաները հանդիսատեսին ներկայացրեցին հայկական մշակույթի գեղեցկությունն ու ազգային արժեքները՝ փոխանցելով հայկական արվեստի ջերմությունն ու էներգիան։

Դպրոցի անձնակազմը, չնայած օտարազգի լինելուն, մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ հետևեց ելույթներին։ Նրանց ջերմ ընդունելությունն ու երկարատև ծափողջույնները դարձան լավագույն գնահատականը մեր սաների կատարումների համար։

Այսպիսի մշակութային հանդիպումները կարևոր դեր ունեն հայկական մշակույթը միջազգային միջավայրում ներկայացնելու և տարածելու գործում։

«Նռանե» Երգի և Պարի Ստուդիայի Մասնակցությունը Ծաղկազարդի Փառատոնին

2026 թվականի ապրիլին «Նռանե» երգի և պարի ստուդիան երկրորդ անգամ մասնակցեց Ծաղկազարդի տոնական փառատոնին, որը տեղի ունեցավ Verdugo Park-ում։ Միջոցառումը համախմբել էր հայկական մշակույթն ու ավանդույթները ներկայացնող բազմաթիվ արվեստային խմբերի և համայնքային կազմակերպությունների։

Ստուդիան մեծ պատվով կրկին ստացել էր մասնակցության հրավեր՝ շարունակելով իր ակտիվ ներգրավվածությունը հայկական մշակութային միջոցառումներում։ Առաջին մասնակցությունը եղել էր 2025 թվականին, որի ընթացքում «Նռանե» ստուդիան հանդես էր եկել երեք տարբեր պարային համարներով։

Այս տարվա փառատոնին ևս սաները ներկայացան մեծ ոգևորությամբ և պրոֆեսիոնալությամբ՝ փոխանցելով հայկական պարի գեղեցկությունն ու ազգային ոգին հանդիսատեսին։

«Նռանե» Երգի և Պարի ստուդիայի Մասնակցությունը Աշուղ Նազենիի Հեղինակային Երգերի Երեկոյին

2025 թվականի մարտի 8-ին «Նռանե» երգի և պարի ստուդիան ստացավ հատուկ հրավեր մասնակցելու Աշուղ Նազելիի հեղինակային երգերի երեկոյին, որը տեղի ունեցավ Գլենդելի Իրանահայ Միությունում։

Միջոցառման ընթացքում ստուդիայի սաները ներկայացան գեղեցիկ ելույթով և ունեցան նաև համատեղ կատարում Աշուղ Նազելիի հետ, ինչը դարձավ երեկոյի ամենահիշարժան և տպավորիչ պահերից մեկը։

Երեկոյին մասնակցում էին սիրված հայ երգիչներ և երգչուհիներ, իսկ միջոցառումն անցավ բարձրարվեստ և ջերմ մթնոլորտում՝ միավորելով հայկական երաժշտությունն ու պարը մեկ բեմում։

«Նռանե» Երգի և Պարի Ստուդիայի Մասնակցությունը Armenian Dance Club of Los Angeles Փառատոնին

2025 թվականի դեկտեմբերի 20-ին «Նռանե» երգի և պարի ստուդիան մասնակցեց Լոս Անջելեսի Հայկական պարային խմբերի փառատոնի,որը տեղի ունեցավ Glendale High School-ում։ Միջոցառումը համախմբել էր տարբեր պարային խմբերի և մշակութային կազմակերպությունների՝ ստեղծելով հայկական պարի և արվեստի տոնական մթնոլորտ։

Փառատոնի գեղարվեստական ղեկավարն  էր Գագիկ Մխիթարյանը,ով միաժամանակ հանդիսանում է Հայաստանի Վանուշ Խանամիրյանի անվան պարավեստի պետական գործիչների միության նախագահ։

Փառատոնի շրջանակներում Գագիկ Մխիթարյանը այցելեց նաև «Նռանե» ստուդիա, ծանոթացավ աշակերտների հետ և անցկացրեց անհատական մաստեր-կլաս, որը դարձավ ոգեշնչող և կրթական մեծ փորձ սաների համար։

Միջոցառման ավարտին երեխաները ստացան անհատական պատվոգրեր՝ գնահատելով նրանց մասնակցությունն ու արվեստին նվիրվածությունը։

«Նռանե» Երգի և Պարի Ստուդիայի Առաջին Մենահամերգը

«Նռանե» Երգի և Պարի Ստուդիայի Առաջին Մենահամերգը

2025  թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Նռանե» երգի և պարի ստուդիայի առաջին մենահամերգը՝ դառնալով ստուդիայի պատմության կարևոր և հիշարժան իրադարձություններից մեկը։ Միջոցառումը կայացավ  AGBU Performing Arts Center  ում՝ համախմբելով արվեստասեր հյուրերի, ծնողների և մշակույթի սիրահարների։

Համերգային ծրագիրը բազմաժանր էր և տևեց շուրջ մեկ ժամ և կես։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու տարբեր ոճերի երաժշտական և պարային կատարումներ, որոնք ներկայացվեցին ստուդիայի տաղանդավոր սաների և ուսուցիչների մասնակցությամբ։

Մենահամերգի հատուկ հյուրն էր Վահագն Դհոլահարների անսամբլը,որի ներկայությունը միջոցառմանը հաղորդեց յուրահատուկ էներգիա և ազգային շունչ։

Երեկոյի ավարտին սաներին հանձնվեցին  պատվոգրեր՝ գնահատելու նրանց նվիրվածությունն ու ստեղծագործական աշխատանքը։

Միջոցառման հաղորդավարն էր Վարդկես Բարսեղյանը,ով իր պրոֆեսիոնալ և ջերմ ներկայությամբ առավել տոնական դարձրեց երեկոն։

Համերգի հովանավորներն էին Legacy Venue>-ն և Dahuk>-ը, որոնց աջակցությունը մեծ դեր ունեցավ միջոցառման հաջող իրականացման գործում։

Նռանէի սաները բեմում ․ Մենք մասնակցեցինք Ծաղկազարդին նվիրված միջոցառմանը

Ապրիլի 13-ին Վերդուգո զբոսայգում տեղի ունեցավ մանկական փառատոնը՝ նվիրված Ծաղկազարդին։

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Ծաղկազարդը, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջն, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Ծաղկազարդը մեծ շուքով նշել են նաև Գլենդելում:

Նռանէի սաները բեմում

Մեր ստուդիայի սաները մեծ սիրով և ոգևորությամբ մասնակցեցին այս տոնական միջոցառմանը:Գունեղ և ուրախ թզուկների հագուստով փայլեցին մեր փոքրիկները։ Նրանք այնպիսի վարպետությամբ էին կատարում պարային շարժումները, որ ակամայից հյուրերը նույն պես ցանկանում էին միանալ նրանց։ Բոլորը ժպիտներով դիտեցին ողջ համարը, իսկ Նռանէի փոքրիկները անսահման երջանիկ էին կազմակերպված միջոցառումից։

Իրենց հրաշալի կատարումներով փայլեցին նաև Սամվելը և Մարին։

Սա արդեն երրորդ տարին է, ինչ փառատոնն անցկացվում է՝ մանկական ուրախություն և մշակութային հագեցվածություն պարգևելով համայնքին։

Ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել Armenian Kids Festival կազմակերպությանը՝ հրաշալի նախաձեռնության, կազմակերպվածության և յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ ցուցաբերված ուշադրության համար։
Այս գեղեցիկ նախաձեռնությունը աստիճանաբար վերածվում է սիրելի ու սպասված ավանդույթի մեր համայնքի համար՝ համախմբելով ընտանիքների, ընկերների և հայ երեխաների մեծ բազմություն՝ արվեստի, մշակույթի ու ուրախության շուրջ։
Ուրախ ենք, որ դարձել ենք այս գեղեցիկ տոնի մի մասը:

Շնորհակալություն Armenian Kids Festival-ին՝ մեր երեխաներին նման հարթակ ընձեռելու համար։