«Նռանե» Երգի և Պարի Ստուդիայի Առաջին Մենահամերգը

  • Գլխավոր
  • «Նռանե» Երգի և Պարի Ստուդիայի Առաջին Մենահամերգը
«Նռանե» Երգի և Պարի Ստուդիայի Առաջին Մենահամերգը
12/05/2026

«Նռանե» Երգի և Պարի Ստուդիայի Առաջին Մենահամերգը

2025  թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ «Նռանե» երգի և պարի ստուդիայի առաջին մենահամերգը՝ դառնալով ստուդիայի պատմության կարևոր և հիշարժան իրադարձություններից մեկը։ Միջոցառումը կայացավ  AGBU Performing Arts Center  ում՝ համախմբելով արվեստասեր հյուրերի, ծնողների և մշակույթի սիրահարների։

Համերգային ծրագիրը բազմաժանր էր և տևեց շուրջ մեկ ժամ և կես։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու տարբեր ոճերի երաժշտական և պարային կատարումներ, որոնք ներկայացվեցին ստուդիայի տաղանդավոր սաների և ուսուցիչների մասնակցությամբ։

Մենահամերգի հատուկ հյուրն էր Vahagn Dholaharner Ensemble-ը, որի ներկայությունը միջոցառմանը հաղորդեց յուրահատուկ էներգիա և ազգային շունչ։

Երեկոյի ավարտին սաներին հանձնվեցին «Certificate of Recognition» պատվոգրեր՝ գնահատելու նրանց նվիրվածությունն ու ստեղծագործական աշխատանքը։

Միջոցառման հաղորդավարն էր Vardges Barsegghyan-ը, ով իր պրոֆեսիոնալ և ջերմ ներկայությամբ առավել տոնական դարձրեց երեկոն։

Համերգի հովանավորներն էին Legacy Venue>-ն և Dahuk>-ը, որոնց աջակցությունը մեծ դեր ունեցավ միջոցառման հաջող իրականացման գործում։