2026 թվականի ապրիլին «Նռանե» երգի և պարի ստուդիան երկրորդ անգամ մասնակցեց Ծաղկազարդի տոնական փառատոնին, որը տեղի ունեցավ Verdugo Park-ում։ Միջոցառումը համախմբել էր հայկական մշակույթն ու ավանդույթները ներկայացնող բազմաթիվ արվեստային խմբերի և համայնքային կազմակերպությունների։
Ստուդիան մեծ պատվով կրկին ստացել էր մասնակցության հրավեր՝ շարունակելով իր ակտիվ ներգրավվածությունը հայկական մշակութային միջոցառումներում։ Առաջին մասնակցությունը եղել էր 2025 թվականին, որի ընթացքում «Նռանե» ստուդիան հանդես էր եկել երեք տարբեր պարային համարներով։
Այս տարվա փառատոնին ևս սաները ներկայացան մեծ ոգևորությամբ և պրոֆեսիոնալությամբ՝ փոխանցելով հայկական պարի գեղեցկությունն ու ազգային ոգին հանդիսատեսին։