Ապրիլի 22-ին, Armenian Heritage Month-ի շրջանակներում, «Նռանե» երգի և պարի ստուդիան ստացավ հատուկ հրավեր ելույթ ունենալու Assurance Learning Center-ում՝ ներկայացնելով հայկական երգն ու պարը։
Միջոցառման ընթացքում ստուդիայի սաները հանդիսատեսին ներկայացրեցին հայկական մշակույթի գեղեցկությունն ու ազգային արժեքները՝ փոխանցելով հայկական արվեստի ջերմությունն ու էներգիան։
Դպրոցի անձնակազմը, չնայած օտարազգի լինելուն, մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ հետևեց ելույթներին։ Նրանց ջերմ ընդունելությունն ու երկարատև ծափողջույնները դարձան լավագույն գնահատականը մեր սաների կատարումների համար։
Այսպիսի մշակութային հանդիպումները կարևոր դեր ունեն հայկական մշակույթը միջազգային միջավայրում ներկայացնելու և տարածելու գործում։