Շուշան Խաչատրյան

Շուշան Խաչատրյան

Շուշան Խաչատրյան

Շուշան Խաչատրյանը  ծնվել է 1988 թվականի ապրիլի 21-ին, Արարատի մարզի Ավշար գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի մանկավարժական բաժնում, որտեղ խորացրել է իր գիտելիքներն ու հմտությունները պարի ոլորտում։

Ուսումնական տարիներին հայտարարվել է մրցույթ Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի պետական անսամբլում, որտեղ մասնակցելով՝ ընդունվել է աշխատանքի՝ որպես պարուհի։ Երկու տարի անց դարձել է անսամբլի մենապարուհի և այնտեղ աշխատել է շուրջ 14 տարի։Անսամբլի կազմում նա շրջագայել է բազմաթիվ երկրներում, ելույթ ունեցել տարբեր քաղաքներում՝ մասնակցելով բարձր մակարդակի համերգների և ներկայացնելով հայկական մշակույթն ու ավանդական պարարվեստը։

Հետադարձ կապի տվյալներ

Փորձ

+15

Հեռախոս

+17472579397

Էլ. հասցե

Սոցիալական հարթակներ

իմ պարի պատմությունը

Երբ քո կյանքը բեմն է

Մրցանակներ և Ճանաչում
Մասնագիտական գործունեության ընթացքում նա արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և մեդալների, թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում՝ որպես հայ ազգային պարի նվիրյալ դեսպան։

Nrane vocal and dance studio
Ներկայումս նա ղեկավարում է “Nrane” երգի և պարի ստուդիան, որտեղ իր հիմնական առաքելությունն է՝ փոխանցել տարիների ընթացքում ձեռք բերած փորձը նոր սերունդներին։ Նրա նպատակն է երեխաներին ծանոթացնել հայկական պարի գեղեցկությանը, ոգեշնչել նրանց սիրել, պահպանել ու զարգացնել մեր մշակույթը։

Նրանք խոսում են մեր մասին

Կարծիքներ