Նռանէի սաները բեմում ․ Մենք մասնակցեցինք Ծաղկազարդին նվիրված միջոցառմանը

  • Գլխավոր
  • Նռանէի սաները բեմում ․ Մենք մասնակցեցինք Ծաղկազարդին նվիրված միջոցառմանը
Նռանէի սաները բեմում ․ Մենք մասնակցեցինք Ծաղկազարդին նվիրված միջոցառմանը
25/04/2025

Ապրիլի 13-ին Վերդուգո զբոսայգում տեղի ունեցավ մանկական փառատոնը՝ նվիրված Ծաղկազարդին։

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Ծաղկազարդը, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջն, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:

Ծաղկազարդը մեծ շուքով նշել են նաև Գլենդելում:

Նռանէի սաները բեմում

Մեր ստուդիայի սաները մեծ սիրով և ոգևորությամբ մասնակցեցին այս տոնական միջոցառմանը:Գունեղ և ուրախ թզուկների հագուստով փայլեցին մեր փոքրիկները։ Նրանք այնպիսի վարպետությամբ էին կատարում պարային շարժումները, որ ակամայից հյուրերը նույն պես ցանկանում էին միանալ նրանց։ Բոլորը ժպիտներով դիտեցին ողջ համարը, իսկ Նռանէի փոքրիկները անսահման երջանիկ էին կազմակերպված միջոցառումից։

Իրենց հրաշալի կատարումներով փայլեցին նաև Սամվելը և Մարին։

Սա արդեն երրորդ տարին է, ինչ փառատոնն անցկացվում է՝ մանկական ուրախություն և մշակութային հագեցվածություն պարգևելով համայնքին։

Ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել Armenian Kids Festival կազմակերպությանը՝ հրաշալի նախաձեռնության, կազմակերպվածության և յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ ցուցաբերված ուշադրության համար։
Այս գեղեցիկ նախաձեռնությունը աստիճանաբար վերածվում է սիրելի ու սպասված ավանդույթի մեր համայնքի համար՝ համախմբելով ընտանիքների, ընկերների և հայ երեխաների մեծ բազմություն՝ արվեստի, մշակույթի ու ուրախության շուրջ։
Ուրախ ենք, որ դարձել ենք այս գեղեցիկ տոնի մի մասը:

Շնորհակալություն Armenian Kids Festival-ին՝ մեր երեխաներին նման հարթակ ընձեռելու համար։